Մշտապես եղել է Ալանիայի Հանրապետություն և Սամաչաբլո, Հարավային և Հյուսիսային Օսեթիան կոմունիստների հորինվածքն է
Մշտապես եղել է Ալանիայի Հանրապետություն և Սամաչաբլո, Հարավային և Հյուսիսային Օսեթիան կոմունիստների հորինվածքն է

Բաշար Ալ-Ասադի ռեժիմը արել է ևս մեկ անօրեն քայլ, որը դեմ է միջազգային հանրությանը, նա Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքները ճանաչել է անկախ պետություններ,- այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Կախա Իմնաձեն:

Ինչպես նշել է Կախա Իմնաձեն, Աբխազիան և Ցխինվալին մնում են Ռուսաստանի անօրեն ռազմական օկուպացիայի ներքո:

«Վրաստանը Ռուսաստանի հետ ունի բնական սահման և դա Կովկասյան լեռներն են: Հարավային և Հյուսիսային Օսեթիան երբեք գոյություն չեն ունեցել: Մշտապես եղել է Ալանիայի Հանրապետություն և Սամաչաբլո: Մնացած ամեն բան կոմունիստների հորինվածքն է, երբ նրանք գրավել են Վրաստանը: Ցանկանում եմ նաև ասել, որ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի երկու փաստացի բռնագրավմանն ուղղված քայլերի իրագործումը և շարունակվում է օկուպացիան»,- նշել է Իմնաձեն:

Ինչպես հայտարարում է Կախա Իմնաձեն, Մոսկվան դե ֆակտո իշխանության հետ կնքում է պայմանագիր, որը նշանակում է այս շրջանների լիարժեք ինտեգրում Ռուսաստանին: