Թինաթին Ռուխաձեն զբաղեցրեց Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։
Մշակույթի նոր նախարարին ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։
«Ցանկանում եմ Ձեզ ներկայացնել Թինաթին Ռուխաձեի կենսագրական տվյալները։ 1989 թվականից Վրաստանի երիտասարդ ստեղծագործողների միության փոխտնօրենն է, «Թբիլիսյան Կոնցերտինո» կամերային նվագախմբի տնօրենը, իսկ ավելի ուշ՝ «Մանա» հեռուստափառատոնի գործադիր տնօրենը։ Եղել է «TBS TV»-ի գլխավոր պրոդյուսերը, ինչպես նաև Արբանյակային ռադիոհեռարձակման պրոդյուսերների խորհրդի աշխատակազմի ղեկավարն ու պրոդյուսերը։ Եղել է «Մելոդի Արտ» ՍՊԸ-ի փոխտնօրենն ու գլխավոր պրոդյուսերը, Վասո Աբաշիձեի անվան երաժշտության և դրամատիկական տան գլխավոր տնօրենը, ինչպես նաև կրթության և մշակույթի խորհրդականը։ Ցանկանում եմ նրան հաջողություն մաղթել իր նոր պաշտոնում»,- ասել է Կոբախիձեն։
Մինչ այժմ Թինաթին Ռուխաձեն զբաղեցնում էր Ազգային պալատի տնօրենի պաշտոնը։
Մշակույթի նախարարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» նախընտրական ցուցակում առաջադրել է Թեա Ծուլուկիանիի թեկնածությունը։