Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը Ղինծվիսիի տաճարում հատակի բարեկարգումը գնահատում է ինքնագործունեություն և անօրինականություն
Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը Ղինծվիսիի տաճարում հատակի բարեկարգումը գնահատում է ինքնագործունեություն և անօրինականություն

Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը Ղինծվիսիի Աստվածածնի գմբեթավոր տաճարում տեղի հոգևորական անձանց կողմից հատակի բարեկարգումը գնահատում է ինքնագործունեություն և ապօրինություն:

Գործակալության հայտարարությամբ, պետական ինստիտուտների և վերանորոգման համապատասխան մեթոդաբանության բացարձակ անտեսմամբ կատարված աշխատանքները հակասում են գործող օրենսդրությանը և հուշարձանների պաշտպանության սկզբունքներին, կոպիտ խախտում ազգային արժեքները և կարևոր վնաս հասցնում մշակութային ժառանգությանը:

«Ապարդյուն է եղել մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության կողմից առանց թույլտվության աշխատանքները կանխելու մի քանի փորձ: Գերատեսչության հսկողության ծառայության խմբին տեղի հոգևորականների կողմից թույլ չի տրվել մուտք գործել վանական համալիրի տարածք, որի հետևանքով անհնար է դարձել կատարել օրենքով սահմանված գործողություններ: Տեղի հոգևորական անձանց նախաձեռնությամբ սկսված գործընթացը չի կասեցվել»,- նշված է գործակալության հայտարարությունում:

Հուշարձանների պաշտպանության սկզբունքներից ելնելով, Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը հարցին արձագանքելու խնդրանքով դիմել է Վրաստանի պատրիարքարանին: