Մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալությունը պայմանագիր է կնքել Toyota Center Tbilisi-ի հետ՝ սպառողի օգտին պայմանական պարտավորություն ստանձնելու վերաբերյալ

13:40, 15.08.2025

Վրաստանի մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալությունը սպառողի օգտին պայմանական պարտավորության ստանձնման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել «Տոյոտա Ցենտր Թբիլիսի» ընկերության հետ։

Ինչպես նշված է մրցակցության և սպառողների պաղտպանության գործակալության տարածած տեղեկատվությունում, համաձայնագրի համաձայն՝ օրենքի հնարավոր խախտումը վերացնելու համար գործակալության որոշմամբ վաճառողին հանձնարարել է շտկել ընկերության ներքին քաղաքականությունը և այն համապատասխանեցնել օրենքի պահանջներին, մշակել սպառողին տեղեկատվություն տրամադրելու ձև՝ վրացերեն լեզվով՝ հստակ, հասկանալի և ամբողջական, ապահովել առևտրային օբյեկտում տեղադրված ապրանքների կամ ծառայությունների վրա վաճառքի գնի և միավորի գնի հստակ և հասկանալի ձևով նշում, հստակ ձևակերպել երաշխիքային պայմանները և այլն։

«Գործակալության որոշմամբ վաճառողին մեկ ամսվա ժամկետ է տրվել գործակալության առաջ ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Կարևոր է նշել, որ գործակալության հետ ստորագրված պայմանական պարտավորության համաձայնագիրը կարևոր իրավական մեխանիզմներից մեկն է, որի շրջանակում ընկերությունը պարտավոր է իր առևտրային քաղաքականությունը բերել օրենքին համապատասխան», – ասված է մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալության հաղորդագրությունում։

Նմանատիպ