Մոտ օրերս Ղվանկիթիում պլանավորվում է գործող սահմանափակումների մեղմացում. Զվիադ Շալամբերիձե
Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեի խոսքով, առաջիկա օրերին նախատեսվում է մեղմացնել Թերջոլա մունիցիպալիտետի Ղվանկիթի գյուղում գործող սահմանափակումները:
Ինչպես նշել է Զվիադ Շալամբերձեն, ժամկետները կախված են արձանագրությունից, ըստ որի՝ գյուղում գործում են սահմանափակումներ:
Նրա խոսքով, պետությունը Ղվանկիթի գյուղի բնակչությանը կօգնի ռեալիզացնել ապրանքը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի մի քանի հաստատված դեպքից հետո՝ ապրիլի 23-ից, փակվեց Թերջոլա մունիցիպալիտետի Ղվանկիթի գյուղը: