Մոտ 1500 է այն բանտարկյալների թիվը, որոնց անմիջական կվերաբերի համաներումը. Միխեիլ Սարջվելաձե
Խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն հայտարարում է, որ հասարակությունը հնարավորություն ունի ծանոթանալու «Համաներման մասին» օրենքի նախագծի համաձայնեցված տարբերակին, որը հրապարակվել է:
Սարջվելաձեի խոսքով, մոտ 1500 է այն բանտարկյալների թիվը, որոնց անմիջական կվերաբերի համաներումը:
«Կա համաձայնեցված տարբերակ, որի շուրջ պատրաստակամություն կա, որ այն նախատեսվի խորհրդարանի կողմից և դառնա օրենք: Մոտ 1500 է այն բանտարկյալների թիվը, որոնց անմիջական կվերաբերի համաներումը, մոտ 6 000 դատապարտյալների համար կփոխվի կարգավիճակը և մոտ 4000 մարդու համար կչեղարկվեն դատարանի կողմից սահմանած տուգանքները, որոնք սահմանվել են մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը, այդ տուգանքները նույնպես ենթակա են համաներման:
80-ից ավել է այն հոդվածների քանակը, որը նախատեսվում է օրենքով: Որոշ դեպքերում, երբ մենք կենտրոնանում էինք միայն հոդվածի առաջին մասի վրա և դա նախատեսվում էր օրինագծով, մենք ավելացրել են հոդվածի ծանրացնող հանգամանքներով նախատեսված հանցագործությունները, հատկապես, երբ ծանրացնող հանգամանքը ոչ թե բռնի գործողություն էր, այլ օրինակ քանակի սահմանումը»,- հայտարարել է Միխեիլ Սարջվելաձեն: