Մոտ 10 ոչկառավարական կազմակերպություն պահանջում է Թեա Ծուլուկիանիի պաշտոնաթողությունը
Մոտ 10 ոչկառավարական կազմակերպություն պահանջում է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի պաշտոնաթողություն:
Ինչպես ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, եթե Թեա Ծուլուկիանին չի հեռանա պաշտոնից, նրանք չեն միանա գլխավոր դատախազի ընտրության գործընթացին:
Ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են անում Թեա Ծուլուկիանինն կիսել քաղաքական պատասխանատվությունը և ստեղծված իրավիճակում մատնանշում են իր ունեցած ավանդի վրա: Նրանց խոսքերով իրավիճակը ճգնաժամային է, որը առաջացել է չստացված բարեփոխումների պատճառով:
Նրանց խոսքերով, նոր արդարադատության նախարարի ընտրության դեպքում, ստեղծվելու է ռեսուրս, որ գլխավոր դատախազի ընտրության գործընթացում ապահովված լինի շատ խմբերի մասնակցությունը:
Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի թեկնածությանը, նրանք դեռևս այս թեմայի շուրջ չեն զրուցում և սպասում են Թեա Ծուլուկիանիի որոշմանը:
Իրակլի Շոթաձեն գլխավոր դատախազի պաշտոնից հեռացել է մայիսի 31-ին: Իրակլի Շոթաձեի պաշտոնաթողությունը կապված է, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով դատարանի որոշման հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan