Մոսկվայում սահմանափակումների վերացման երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի մեկից
Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի որոշմամբ, Կովիդ 19-ով պայմանավորված սահմանափակումները կմնան ուժի մեջ ևս երկու շաբաթ, բայց քաղաքը հունիսի 1-ին կտեղափոխվի սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլ:
Տեղեկությունը տարածում է «Տաս»-ը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով, հաջորդ շաբաթ քաղաքում կբացվի առևտրական կենտրոնների մեծ մասը, ինչպես նաև այգիներ և կանաչապատ տարածքներ, իսկ բնակիչները կկարողանան ազատ տեղաշարժվել ամբողջ քաղաքում:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան