Մոսկվայում իրավապահները «Crocus City Hall»-ում տեղի ունեցած հարձակման գործով ձերբակալել են 11անձի
Մոսկվայում իրավապահները «Crocus City Hall»-ում տեղի ունեցած հարձակման գործով ձերբակալել են 11անձի

Մոսկվայում իրավապահները «Crocus City Hall»-ում տեղի ունեցած հարձակման գործով ձերբակալել են 11անձի, այդ թվում՝ չորս ահաբեկչի։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյանսկի մարզում ոստիկանությունը կրակ է բացել ենթադրյալ կասկածյալների Renault մեքենայի վրա, կասկածյալներից մեկը վիրավոր է և հիվանդանոցում վիրահատվում է։

Լրատվամիջոցներում հրապարակվում են նաև վեց կասկածյալներից չորսի անունները։ Նրանք 21-ից 51 տարեկան են, ամենայն հավանականությամբ Տաջիկստանի քաղաքացիներ են։

Բացի այդ, հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 93-ի, 121 մարդ վիրավորվել է։

Մի քանի զինված անձինք ներխուժել են Մոսկվայի «Crocus City Hall» և կրակ բացել համերգի մասնակիցների վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Crocus City Hall»-ի վրա կատարված հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն։