Մոսկվայում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները զգուշացնում են իրենց քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների մասին

13:30, 08.03.2024

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հնարավոր ահաբեկչությունների մասին։

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ բոլոր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը և խուսափել մարդաշատ վայրերից։

«Դեսպանատունը վերահսկում է այն հաղորդումները, որ ծայրահեղականները հարձակումներ են ծրագրում Մոսկվայում խոշոր հավաքների, մասնավորապես համերգների վրա, և ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ հավաքներից», – ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նման հայտարարություն է տարածել նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

Նմանատիպ