Մոսկվայի շրջանում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից

20:03, 04.07.2025

Մոսկվայի շրջանում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից։

Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է հենց Էլշան Իբրահիմովը, որը հանդիսանում է ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության նախագահը։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում տեղի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի առևտրային օբյեկտներում իրականացվել է հերթական հակամիգրացիոն ոստիկանական գործողությունը։ Մոսկվայի մարզում ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցչի՝ Թախիր Հաջիևի շուկայում, կանխարգելիչ միջոցառումների ընթացքում անվտանգության ծառայությունները հայտնաբերել են միգրանտներ, ովքեր աշխատել են առանց աշխատանքային թույլտվության։

Հայտնի է դարձել, որ ապօրինի միգրանտներին աշխատանքի ընդունած կազմակերպությունը վերահսկվում է նույն սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Տեղում նաև հայտնաբերվել են ապօրինի «հյուրանոց» և կրոնական հաստատություն, որոնց օրինականությունը ներկայումս ստուգվում է։

Նմանատիպ