Մոսկվայի պետական ​​համալսարանի հանրակացարանում հրդեհ է բռնկվել

13:29, 09.07.2024

Մոսկվայի պետական ​​համալսարանի հանրակացարանում հրդեհ է բռնկվել:

Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, հրդեհը բռնկվել է հանրակացարանի 9-րդ հարկում, շենքից տարհանվել են մարդիկ։

Ականատեսները տեսել են, որ պատուհանից դուրս է գալիս սև ծուխ։

Բացի այդ, նրանք ավելի ուշ «ՏԱՍ» գործակալությանը հայտնել են, որ շտապօգնության ծառայությունները կարողացել են կասեցնել կրակը։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Նմանատիպ