Մոսկվայի Կրոկուսում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի, վիրավորվել՝ 121-ը
Մոսկվայի Կրոկուսում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի, վիրավորվել՝ 121-ը

Մոսկվայում Կրոկուսում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 93-ի: Թարմացված տվյալների համաձայն՝ տուժել է 121 մարդ։

Հարձակման հետ կապված՝ իրավապահները ձերբակալել են 11 մարդու, այդ թվում՝ չորս ենթադրյալ ահաբեկիչների։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյանսկի մարզում ոստիկանությունը կրակ է բացել ենթադրյալ կասկածյալների Renault մեքենայի վրա, կասկածյալներից մեկը վիրավոր է և հիվանդանոցում վիրահատվում է։

Լրատվամիջոցներում հրապարակվում են նաև վեց կասկածյալներից չորսի անունները։ Նրանք 21-ից 51 տարեկան են, հավանաբար Տաջիկստանի քաղաքացիներ։

Մի քանի զինված անձինք ներխուժել են Մոսկվայի «Crocus City Hall» և կրակ բացել համերգի մասնակիցների վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն։