Մոսկվայի կենտրոնում, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության մոտ տեղի է ունեցել հրաձգություն։ Լրատվությունն այս մասին տարածել է Բի Բի Սին։
Անհայտ անձը կրակ է բացել Կալաշնիկով մակնիշի հրազենից։
Զոհերի և վիրավորների մասին տարածվում է տարբերվող լրատվություն։
Բի Բի Սիի տվյալներով մահացել է մեկ մարդ, իսկ Ռիանովոստին հաղորդում է երեք զոհի մասին։
Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են։