Մոսկվայի հյուրանոցներից մեկից վարակի ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել Չինաստանի 7 քաղաքացի. Մամուլ
Մոսկվայի հյուրանոցներից մեկից վարակի ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել Չինաստանի 7 քաղաքացի: Այս մասին տեղեկությունը տարածում է «Տասս» լրատվական գործակալությունը՝ հենվելով բժշկական շրջանակների վրա:
Մամուլի լրատվությամբ, սուր շնչառական վարակի ախտանիշներով մարդիկ գտնվում էին Ռուսաստանի մայրաքաղաքի արևելյան մասում գտնվող Վոյկովսկի շրջանի հյուրանոցներից մեկում: Չինաստանի յոթ քաղաքացիներ ունեցել են բարձր ջերմություն:
Ինչպես գրում է «Տասս» գործակալությունը, նրանք 20 հոգուց բաղկացած խմբի անդամներ էին, որոնք Մոսկվա են ժամանել մի քանի օր առաջ:
Ներկայումս նրանք բժիշկների հսկողության տակ են1
Չինաստանում տարածված կորոնավարակից մահացել է արդեն 41 մարդ, և վարակվել է ավելի քան 1300 մարդ վարակված է: