Մոսկվայում, 14 առևտրի կենտրոններից տարհանել են քաղաքացիներին: Ռուսական լրատվամիջոցների տեղեկությամբ, տարհանման պատճառ է դարձել Ուկրաինայից իրականացված զանգը:
Անհայտ անձը հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող մի քանի օբյեկտ «ականապատված է»:
Իրավապահները տարհանել են 6000 մարդու: Շենքի մուտքը փակել է ոստիկանությունը:
Ռուսաստանի օրենսդրությամբ, շենքերի ականապատման մասին կեղծ ահազանգի հեղինակին սպառնում է 10 տարվա ազատազրկում: