Մորատորիումի շրջանակներում ժամանակավորապես կասեցվել է սոցիալապես անապահով բնակչության տնտեսական վիճակի ստուգման կարգը և պահպանվել է նրանց անդադար օգնության տրամադրումը. Էկատերինե Տիկարաձե
Մորատորիումի շրջանակներում ժամանակավորապես կասեցվել է սոցիալապես անապահով բնակչության տնտեսական վիճակի ստուգման կարգը և պահպանվել է նրանց անդադար օգնության տրամադրումը. Էկատերինե Տիկարաձե

Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի թեկնածու, Էկատերինե Տիկարաձեն, խորհրդարանում խոսել է համավարակի ընթացքում սոցիալական օգնության և մորատորիումի մասին:

Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, համավարակի ընթացքում պետությունը ցուցաբերել է ուժեղ քաղաքական կամք` ապահովելու բնակչության տնտեսական կայունությունը:

«Մենք հայտարարել ենք մորատորիում, որի համաձայն ժամանակավորապես կասեցվել է սոցիալապես անապահով բնակչության տնտեսական վիճակի ստուգման կարգը և նրանք անընդհատ ստանում են սոցիալական օգնություն: Այս միջոցով մենք զգալիորեն ապահովագրել ենք բնակչությանը համավարակի հետ կապված ֆինանսական ռիսկերից: Ծառայությունների շարունակականությունից բացի, ավելի քան 200 000 ընտանիքներ, ներառյալ երեխաներ ունեցող ընտանիքներ, ամսական օգնություն են ստացել կառավարության կողմից, մշակված աջակցության ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, այդ նպատակով թողարկվել է ավելի քան 76 միլիոն լարի: Նաև, ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների համար ամսական միջինը ավելի քան 30 միլիոն լարի է տրվել ավելի քան 44 000 մարդու», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: