Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիան և Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները:
Վրաստան կատարած այցի ընթացքում Մոնտենեգրոյի նախագահը դեմ առ դեմ հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կանցկացվի նաև ընդլայնված կազմով հանդիպում երկու երկրների պատվիրակությունների միջև:
Բացի այդ, Մոնտենեգրոյի նախագահը կայցելի բռնազավթված գծի մոտ գտնվող գյուղ և տեղում կծանոթանա իրավիճակին:
Վրաստան պաշտոնական այցի ընթացքում Միլո Ջուկանովիչը հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնության համար պայքարում զոհված հերոսների հուշահամալիրին և գրառում կկատարի պատվո մատյանում: