Մոնտենեգրոյի Ցետինյե քաղաքում զինված անձը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Մոնտենեգրոյի Ցետինյե քաղաքում զինված անձը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորվել է վեց մարդ։ Վիրավորների թվում կան երեխաներ։
Ցետինյե քաղաքում կազմակերպվել է երիտասարդական ճամբար։ Հայտնի է, որ ոստիկաններից մեկը վիրավորվել է գլխից։ Առնվազն երկու մարդ՝ տարեց կին և տղամարդ, տեղափոխվել են Չեռնոգորիայի կլինիկական կենտրոն։
Ինքը՝ հարձակվողը, նույնպես սպանվել է, չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նա սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ, իսկ մեկ այլ վարկածով՝ ինքն իրեն սպանել է։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը տեղի 34-ամյա բնակիչ Վուչկո Բորիլովիչն է։