Մոնպելյեում անհայտ անձը կրակ է բացել, արդյունքում ծանր վիրավորվել է մեկ մարդ
Մոնպելյեում անհայտ անձը կրակ է բացել, արդյունքում ծանր վիրավորվել է մեկ մարդ

Մոնպելյեում անհայտ անձը կրակ է բացել: Միջադեպի հետևանքով ծանր վիրավորվել է մեկ մարդ: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Այլ վիրավորների մասին լրատվություն չի տարածվում:

Տեղական մամուլի լրատվությամբ, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հյուսիս-արևմտյան շրջանում: Հանցագործը մոտ 20 տարեկան է: Նա գտնվում էր կանգառներից մեկի մոտ:

Միջադեպի վայրը շրջափակված է:

Հարձակման դրդապատճառը անհայտ է:

Ֆրանսիական մամուլը գրում է, որ կրակոցները հավանաբար կապ են ունեցել քրեական հաշիվ մաքրելու հետ: