Մոլդովայում ոստիկանները խուզարկել են այն լրագրողի տունն ու ավտոմեքենան, ով, ըստ տեղեկությունների, քարոզում էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը
Մոլդովայում ոստիկանները խուզարկել են այն լրագրողի տունն ու ավտոմեքենան, ով, ըստ տեղեկությունների, քարոզում էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը: Խոսքը «Gagauznews» պորտալի խմբագիր Նիկոլայ Կոստիրկինի մասին է։
Խուզարկությունն իրականացրել են Մոլդովայի ՆԳՆ-ն, դատախազության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը և տեղեկատվական անվտանգության ծառայությունը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Կոստիրկինը կասկածվում է պատերազմ և ազգամիջյան բախումներ հրահրելու մեջ։ Ներկա պահին կասկածյալ լրագրողը հարցաքննվում է։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Կոստիրկինը մշտապես քարոզչական նյութեր ու ելույթներ էր տարածում, որտեղ արդարացնում էր ռուսական ռազմական ագրեսիան՝ ատելություն ու պատերազմ հրահրելով։
Նշենք, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո արգելափակվել էր «Gagauznews» կայքը։ Ըստ իշխանությունների՝ պորտալը պատերազմ ու վեճ էր հրահրում Մոլդովայում արտակարգ դրության ժամանակ։