Մոլդովայի արտգործնախարարն ասել է, որ Քիշնևը տատանվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, քանի որ դա կարող է որոշակի բացասական արձագանք առաջացնել Մոսկվայի կողմից
Մոլդովայի արտգործնախարարն ասել է, որ Քիշնևը տատանվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, քանի որ դա կարող է որոշակի բացասական արձագանք առաջացնել Մոսկվայի կողմից

Մոլդովայի արտգործնախարար Միխալ Պոպշոյի խոսքով՝ Քիշնևը տատանվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, քանի որ այդ քայլը կարող է «որոշակի բացասական արձագանք առաջացնել» Մոսկվայի կողմից։

Նրա խոսքով, որոշ դժվարություններ կան Մոլդովայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հետ կապված։

«Հաշվի առնելով պատմական հարաբերությունները, որոնք մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ և հաշվի առնելով այնտեղ մեր քաղաքացիների ներկայությունն ու առևտրային հարաբերությունները, մենք պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերենք այս գործընթացում»,- ասել է Պոպշոյը։

Հարցին, թե Մոլդովան պետք է լավ արտաքին հարաբերություններ ունենա Ռուսաստանի և Եվրամիության հետ, Պոպշոյն ասաց, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ և հիբրիդային ձևով ագրեսիան Մոլդովայի դեմ «չի կարելի անտեսել», և «երկու աթոռների վրա նստելը սովորաբար անհարմար է»:

Մոլդովայի կառավարությունն ընդհանուր առմամբ միացել է Եվրամիության անհատական ​​պատժամիջոցներին ռուսաստանյան անհատների և կազմակերպությունների դեմ, սակայն հրաժարվում է միանալ էներգետիկ և ֆինանսական հատվածների պատժամիջոցներին: