«Մոքալաքեեբի» կուսակցությունը ստորագրել է խորհրդարանի արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին պահանջը
Խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանիի հայտարարությամբ, «Մոքալաքեեբի» կուսակցությունը ստորագրել է արտահերթ նիստ հրավիրելու պահանջը:
Ինչպես լրագրողներին ասել է Իոսելիանին, վերջին ժամանակների զարգացումները արժանի են, որ խորհրդարանում տեղի ունենա քաղաքական բանավեճ և քաղաքացիներն ավելի շատ տեղեկատվություն ունենան այն մասին, թե ինչ է կատարվում երկրում:
«Ես կիսում եմ այն կարծիքը, որ պետք է հրավիրվի արտահերթ նիստ և Պետական անվտանգության ծառայության ղեկավարը պետք է պատասխանի հարցերին», – ասել է Իոսելիանին: