Մոջթաբա Խամենեի. Պարսից ծոցում օտարերկրյա ագրեսորների տեղը միայն հատակին է
Մոջթաբա Խամենեի. Պարսից ծոցում օտարերկրյա ագրեսորների տեղը միայն հատակին է

Արտասահմանյան ագրեսորները տեղ չունեն Պարսից ծոցում, բացի հատակից, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին տեղական լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարության մեջ։

«Մենք և մեր հարևանները Պարսից և Օմանի ծոցերում ունենք ընդհանուր ճակատագիր, և այնտեղ տեղ չկա հազարավոր կիլոմետրերից եկող ագահ մտադրություններով օտարերկրյա խաղացողների համար, բացի ջրի խորքից», – ասել է Խամենեին հայտարարության մեջ։

Նույն նամակում Խամենեին նշել է, որ Իրանը մտնում է «տարածաշրջանային և համաշխարհային կարգի» նոր փուլ և «պաշտպանելու» է իր միջուկային և հրթիռային հնարավորությունները։