Միխեիլ Խոդորկովսկու մի խումբ կողմնակիցներ նամակ են հրապարակել, որում ասվում է, որ Ռուսաստանում կան քաղաքական բռնաճնշումներ
Միխեիլ Խոդորկովսկու մի խումբ կողմնակիցներ նամակ են հրապարակել, որում ասվում է, որ Ռուսաստանում կան քաղաքական բռնաճնշումներ:
Ըստ «Մոսկվա թայմզ»-ի, փաստաթուղթը ստորագրում են դերասան և գրող Սթիվեն Ֆրայը, Նոբելյան մրցանակակիր Հերտա Մյուլերը, Իռլանդիայի, Լիտվայի և Բուլղարիայի նախկին նախագահները, ինչպես նաև «Գահերի խաղը» ֆիլմի սցենարիստներ, Դևիդ Բենիոֆը և Դանիել Ուայսը: Ստորագրողողների թվում է նաև Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, Թինաթին Խիդաշելին:
«Մենք, ազատ աշխարհի բնակիչներս, անհանգստացած ենք համաշխարհային ժողովրդավարության ապագայով, վրդովմունքով հետևում ենք զարգացող իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում վերջին մեկ ամսվա ընթացքում: Ռուսաստանի քաղաքացիները իշխանություններից խնդրում են պաշտպանել իրենց իրավունքները»,- ասված է նամակում:
Նամակի հեղինակները կոչ են անում բոլորին, ում համար «ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն ունեն արժեք», միջոցներ ձեռնարկել «դադարեցնելու այն անօրինականությունը, որը իրականացնում է Պուտինի ռեժիմը»:
Ակտիվիստները կոչ են անում Ռուսաստանի կառավարությանը դադարեցնել քրեական գործերը խաղաղ ցպուցարարների դեմ և պատասխանատվության ենթարկել ոստիկաններին, ովքեր չարաշահել են իրենց դիրքը:
Ավելի վաղ, Ռուսաստանի մշակույթի տասնյակ ներկայացուցիչներ, քահանաներ, ուսուցիչներ և Մոսկվայի քաղաքային խորհրդի անդամներ, պահանջել էին փակել գործերը Ռուսաստանում հավաքների մասնակիցների դեմ:
16 մարդ ձերբակալվել է զանգվածային ցույցերին մասնակցելու համար ՝ ի պաշտպանություն չկարգավորված թեկնածուների Մոսկվայի ավագանու ընտրություններին: Նրանք մեղադրվում են ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ: Նրանցից վեցը դատապարտվել են ընդհանուր 15 տարվա ազատազրկման:
Իրավապաշտպաններն ասում են, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են: