Միխեիլ Սարջվելաձեն հայտարարում է, որ քիչ հավանական է, համաներման մասին օրինագիծը վերաբերի Գիորգի Ռուրուային
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն հայտարարում է, որ քիչ հավանական է, որ համաներման մասին նոր օրինագիծը վերաբերի Գիորգի Ռուրուային:
Հարցին, այսպես կոչված քաղբանտարկյալների մասին, որոնց մասին խոսում է ընդդիմությունը, օրինակ կվերաբերի թե ոչ համաներումը Գիորգի Ռուրուային, Միխեիլ Սարջվելաձեն պատասխանել է.
«Ես ոչինչ չգիտեմ մեր երկրում քաղբանտարկյալի գոյության մասին և ոչ մի դեպքում չեմ կարող համաձայնվել այս գնահատականի հետ: Ինչ վերաբերում է կոնկրետ անձանց, ապա ավելի լավ կլինի այդ մասին խոսենք ապագայում: Քիչ հավանական է, որ դա վերաբերի այն անձանց, ում մասին խոսում եք»
Համաներման մասին օրենքի նախագիծն այսօր գրանցվել է Վրաստանի խորհրդարանում: Ինչպես նշել է մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն, օրենքի նախագիծը նախատեսում է ազատել քրեական պատասխանատվությունից նրանց, ովքեր օրինագծով նախատեսված հանցագործությունները կատարել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը: Օրինագիծը չի ներառում որոշ հանցագործություններ, ինչպիսիք են սպանությունը կամ ընտանեկան բռնությունը: