Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության պատվիրակության հետ
Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության պատվիրակության հետ

Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության պատվիրակության հետ։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում երկարաժամկետ համագործակցության և երկու երկրների միջև բժշկական զբոսաշրջության զարգացման հարցեր։

«Խոսվել է նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ գործընկերային համագործակցության զարգացման հեռանկարների մասին։

Նշվել է, որ Թուրքիան Վրաստանի բարեկամն ու վստահելի գործընկերն է։ Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հարցեր»,- նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։