Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Իտալիայի դեսպան Մասիմիլիանո Դ'Անտուոնոյի հետ
Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Իտալիայի դեսպան Մասիմիլիանո Դ'Անտուոնոյի հետ

Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մասիմիլիանո Դ՛Անտուոնոյին։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներածական հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստանի ապագա եվրաինտեգրման և այդ ուղղությամբ առկա ծրագրերի մասին։

«Ընդգծվել է երկու երկրների առողջապահական մարմինների սերտ և արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Միխեիլ Սարջվելաձեն նշել է, որ Իտալիան Վրաստանի հուսալի գործընկերն է, և այս երկու երկրները կապված են ընդհանուր եվրոպական արժեքներով։ Հանդիպմանը շոշափվել է երկու երկրների միջև առկա համագործակցության հետագա խորացման կարևորությունը՝ առողջապահության և սոցիալական ապահովության ուղղություններով։

Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Ֆաբիոլա Ալբանեզեն և Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչ Էլիզա Կակոն»,- նշվում է տեղեկատվության մեջ։