Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ
Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն Երևանում՝ պաշտոնական այցի շրջանակում, երկկողմ հանդիպում է անցկացրել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում, ինչպես նաև քննարկել երկկողմ առկա մարտահրավերները և հաջողված փորձի փոխանակման հարցերը։ Նախարարները կարևորել են տարածաշրջանում սոցիալական պաշտպանության համակարգերի զարգացման նշանակությունը և ապագայում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Միխեիլ Սարջվելաձեն Երևանում մասնակցում է սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովին։ Այցը նպատակ ունի խթանել տարածաշրջանում սոցիալական արդարության ամրապնդումը և միջազգային գործընկերությունը։
Տեղեկությունը տրամադրում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։