Միխեիլ Սարջվելաձեն ցմահ դատապարտվածներին ներկայացրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ազատելու համար պատրաստության ծրագիրը
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն, N8 քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալներին ծանոթացրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ազատ արձակման վերապատրաստման ծրագրի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև հանցագործությունների կանխարգելման, անազատության մեջ գտնվող անձանց պատժի կատարման, պրոբացիայի ազգային գործակալության և հատուկ քրեակատարողական ծառայության վերասոցիալականացման և վերականգնման վարչության ներկայացուցիչներ:
Ըստ հատուկ քրեակատարողական ծառայության, հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ռեժիմով, իսկ ցմահ դատապարտյալները համապարփակ տեղեկատվություն են ստացել ծրագրի վերաբերյալ:
«Հիշեցնենք, որ Վրաստանի քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխությունների համաձայն, գործարկվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերի վերանայման նոր, տարբերվող մեխանիզմ: Որպեսզի ցմահ դատապարտյալը այդ նպաստի իրավունք ունենա, ի թիվս այլ հանգամանքների, պայմաններից մեկը նաև արդարադատության նախարարության կողմից պատրաստված ցմահ ազատազրկման դատապարտված անձի ազատ արձակման վերապատրաստման ծրագրի հաջող ավարտն է:
Ազատ արձակվելու ծրագրին մասնակցել կարող է այն ցմահ բանտարկություն ունեցող անձը, ով իրականում կրել է պատժից առնվազն 12 տարին և գրավոր համաձայնություն է տվել մասնակցելու ծրագրին: Ծրագիրը բաղկացած է ութ փուլից, դրա տևողությունը երկու տարի է, և բացի քրեակատարողական համակարգից, դրա իրականացմանը ներառված են հանցանքի կանխարգելման, անազատության մեջ գտնվող անձանց պատժի կատարման և պրոբացիայի ազգային գործակալության և դատապարտյալների մասնագիտական ուսուցման և վերաորակավորման կենտրոնը:
Ծագրի նպատակն է դատապարտյալներին ներգրավել այնպիսի գործողությունների, որոնք կնպաստեն նրանց վերականգնմանը և վերասոցիալականացման-վերաինտեգրմանը: Գնահատման գործընթացը ներառում է ինչպես դատապարտյալի ռիսկի և կարիքի գնահատումը, այնպես էլ էական վնասի ռիսկը, ընտանեկան և սոցիալական միջավայրը և պատրաստում է զեկույց տուժողի կամ նրա իրավահաջորդի մասին տեղեկատվությամբ: Բացահայտված կարիքների և քրեածին գործոնների համաձայն, մշակվում է ազատման նախապատրաստման անհատական ծրագիր», – ասված է հատուկ քրեակատարողական ծառայության տեղեկատվության մեջ: