Միխեիլ Սարջվելաձե. Գլխավոր դատախազությունը հետաքննում է գաղտնի ձայնագրությունների հարցը, և այս փուլում քննչական հանձնաժողովի կողմից հարցը քննելու մասին դեռ վաղ է խոսել
Միխեիլ Սարջվելաձե. Գլխավոր դատախազությունը հետաքննում է գաղտնի ձայնագրությունների հարցը, և այս փուլում քննչական հանձնաժողովի կողմից հարցը քննելու մասին դեռ վաղ է խոսել

Մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի խոսքով, գլխավոր դատախազությունը հետաքննում է գաղտնի ձայնագրությունների հարցը, և այս փուլում քննչական հանձնաժողովի կողմից հարցը քննելու մասին դեռ վաղ է խոսել:

Ինչպես լրագրողներին ասաց Սարջվելաձեն, ինքը տվյալ գործի քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում:

«Քննչական հանձնաժողովը գործիք է, որն օգտագործվում է այլ դեպքերի առկայության դեպքում: Ինչ տվյալներ էլ ունենք այս անգամ, չեմ կարծում, որ դրանք արժանի են ուսումնասիրվել ժամանակավոր քննչական հանձնաժողովում: Այս դեպքում մենք խոսում ենք այն մասին, որ սա պետք է լինի համակարգային հարցերի հետ կապված խնդիր, որի կապակցությամբ արդարացված կլինի հանձնաժողով ստեղծելը», – ասաց Սարջվելաձեն: