Միխեիլ Սարջվելաձե. Ընդդիմության որոշակի մասի որոշումը՝ չմասնակցել 12 կետից բաղկացած ծրագրի իրականացման աշխատանքային գործընթացին, բացարձակապես ապակառուցողական էր

14:21, 13.08.2022

Ընդդիմությունը մեծ սխալ թույլ տվեց, երբ երես թեքեց մեզ հետ համատեղ աշխատելու առաջարկից, մեր առաջարկը բացարձակապես համատեղելի էր և բխում էր 12 կետից բաղկացած ծրագրի առաջին կետից, որը նշանակում էր ապաբևեռացում,- ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Միխեիլ Սարջվելաձեն՝ ընդդիմության կողմից ստեղծված այլընտրանքային աշխատանքային խմբերի վերաբերյալ:

Նրա խոսքով, յուրաքանչյուրը պետք է իր մեջ ուժ գտնի, և բոլոր հակադիր կարծիքներ ունեցող մարդիկ պետք է միասին աշխատեն։

«12 կետից բաղկացած ծրագրի ընդունումից հետո իշխանության ձեռնարկած բոլոր քայլերը բացարձակապես կառուցողական էին։ Ցավոք, բացարձակ ապակառուցողական և հակաարդյունավետ էր ընդդիմության որոշ շերտերի որոշումը՝ չներգրավվել գործընթացին՝ դրանով իսկ խոչընդոտելով և վնասելով 12 կետից բաղկացած ծրագրի իրականացմանը։

Ցավոք, այս ընթացքում մենք հերթով լսում ենք որոշ փաստարկներ, որոնք բացատրում են, թե ինչու կարող է արդարացված և տրամաբանական լինել այս դեպքում առանձին աշխատելը և չմիանալը համատեղ աշխատանքի գործընթացին, թեև այդ փաստարկներից և ոչ մեկը լուրջ չէ», – ասաց Սարջվելաձեն:

Նմանատիպ