Միխեիլ Սահակաշվիլի. Եթե վաղվանից պատգամավորներին թույլ չտան ներս մտնել, ես կհրաժարվեմ բուժման կուրսից, կխմեմ միայն այն դեղամիջոցները, որոնք նշանակել էի մինչև գերեվարվելը
Եթե վաղվանից պատգամավորներին թույլ չտան ներս մտնել, ես կհրաժարվեմ բուժման կուրսից, կխմեմ միայն այն դեղամիջոցները, որոնք նշանակել էի մինչև գերեվարվելը,- նշված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ «Ազգային շարժման» եւ այլ կուսակցությունների պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել ինձ։ Վերջին օրերին իմ հիվանդասենյակի մոտ կանգնած ՊԱԾ-ի ներկայացուցիչներն այստեղ իսկական տեռոր են սկսել բուժանձնակազմի նկատմամբ։ Նրանց խուզարկում են, սպառնալից կերպով հարցազրույց են վերցնում, որպեսզի ես նրանց միջոցով հաղորդագրություն չուղարկեմ մեր հասարակությանը։
Եթե վաղվանից պատգամավորներին թույլ չտան ներս մտնել, ես կհրաժարվեմ բուժման կուրսից և կստանամ միայն այն դեղամիջոցները, որոնք նշանակել էի մինչև ձերբակալելը», – գրել է Սաակաշվիլին «Facebook»-ի իր էջում։