Միխեիլ Սաակաշվիլուն սպասվում է հարցաքննումների նոր սերիա. Յուրի Լուցենկո
Միխեիլ Սաակաշվիլուն սպասվում է հարցաքննումների նոր սերիա. Յուրի Լուցենկո

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը չի պատրաստվում Միխեիլ Սաակաշվիլուն տնային կալանք ժամկետը շարունակելու պահանջով դիմել դատարանին,- այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:

Լուցենկոյի խոսքով, մոտ ապագայում Միխեիլ Սաակաշվիլուն կրկին սպասվում է հարցաքննումների նոր սերիա:

«Հույս եմ հայտնում, որ նա հանգիստ կգնա հարցաքննումների և կտա ցուցմունք»,- հայտարարել է դատախազը:

Փետրվարի 5-ի գիշերը, Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու խափանման միջոցի տեսքով նրա համար սահմանված տնային կալանքի ժամկետը լրացել է: