Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է Ղրղզստանին օգնել բարեփոխումների իրականացման մեջ. Ղրղզական մամուլ
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է օգնել Ղրղզստանին բարեփոխումների հարցում:
Ինչպես հաղորդում են ղրղզական լրատվամիջոցները, այս մասին «Ֆեյսբուքի» էջում գրել է, փորձագետ, Ժապար ՈՒսենովը:
Ուսենովի խոսքով, Սաակաշվիլին իրեն հրավիրվել է իր տուն, որտեղ «հանդիպմանը ներկա են գտնվել նրա ընկերները, Մարգուլան Սեյսեմբայը և Զուրաբ Ադեիշվիլին»:
«Պատահում է, որ մարդուն պատկերացնում ես մի կերպ, կյանքում հանդիպում ես նրան, նա բոլորովին այլ է ու հիասթափվում ես: Սա իրականում Միխեիլ Սաակաշվիլիի մասին չէ և նրա իրական էներգիան և խարիզման հեռվից կարելի է տեսնել: Նա շատ դրական է տրամադրում իր հանդեպ:
Մենք խոսեցինք Վրաստանում և Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների մասին: Ես Միխայիլին պատմեցի Ղրղզստանում առկա իրավիճակի մասին: Մենք բազմաթիվ զուգահեռներ գտանք մեր երկրների միջև, օրինակ ՝ տնտեսության, քաղաքացիական հասարակության հարցերում: Խնդիրների առումով մենք շատ ընդհանրություններ ունենք: Միխեիլ Սաակաշվիլին և Մարգուլան Կալիևիչը հավաստիացրել են ինձ, որ «պարզ որոշումների և արդյունքների գրասենյակը» պատրաստ է, Ղրղզստանում բարեփոխումների իրականացման համար, եթե մեր կողմը ցանկանում է իրականացնել դրանք:
Այժմ գործը մերն է, փորձելու ենք օգտագործել լավագույն փորձը և իրականացնել դրանք Ղրղզստանում, թե – ոչ»,- գրում է ՈՒսենովը: