Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի դատարանում կոտրել է թոշակառու կնոջ ձեռքը
Օդեսայի դատարանում Միխեիլ Սաակաշվիլին կոտրել է թոշակառու կնոջ ձեռքը: Տարածված տեղեկությամբ, Օդեսայում ընթանում էր «Կրայան գործի» դատավարությունը, որտեղ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսային նախկին նահանգապետը ժամանել է կողմնակիցների հետ միասին և փորձել ներխուժել դատական դահլիճ:
Դահլիճի մոտ, միջանցքում տեղի է ունեցել բախում, երբ իրավապահները Սաակաշվիլուն և նրա կողմնակիցներին դուրս են բերել շենքից, հենց այդ խառնաշփոթի ժամանակ Սաակաշվիլին հարվածել է թոշակառու կնոջը, որի հետևանքով կոտրվել է նրա ձեռքը:
«Կրայան գործը» վերջին տարիներին Ուկրաինայում ամենաաղմկահարույց գործն էր: Քաղաքապետ Գենադի Տրուխանովին մեղադրում էին նախկին գործարան «Կրայանը» անօրեն գնելու մեջ, սակայն Օդեսայի դատարանը նրան անմեղ է ճանաչել: