Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ Ռուսաստանի հետ խաղաղության կողմնակից է
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Deutsche Welle» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության կողմնակից է:
«Deutsche Welle»-ն հետաքրքրվել է, ինչպես է Սաակաշվիլին պատրաստվում կատարել Ուկրաինայի նախագահի խոստումը, Դոնբասում խաղաղություն վերականգնելու առնչությամբ:
«Ես աջակցում եմ Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերություններին, սակայն այն փաստը, որ Զելենսկին առաջադրել է իմ թեկնածությունը, նշանակում է, որ Ուկրաինայում անկախ ներքին քաղաքականության կողմնակից է»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ ճիշտ է, Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերության կողմնակից է, սակայն այդ խաղաղությանը հնարավոր է հասնել տարբեր ճանապարհներով, որն այժմ հեշտ չէ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն առաջարկել էր բարեփոխումների հարցերով Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը: