Միխեիլ Սաակաշվիլին համերաշխություն է հայտնում Ալեկո Էլիսաշվիլիին
Միխեիլ Սաակաշվիլին համերաշխություն է հայտնում Ալեկո Էլիսաշվիլիին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր համերաշխությունն է հայտնում «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլիին։

Այս մասին սոցցանցում գրում է Միխեիլ Սաակաշվիլին։

«Ալեկո Էլիսաշվիլին երբեք որեւէ տեսակի համերաշխություն չի ցուցաբերում իմ նկատմամբ։ Այդուհանդերձ, ես իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում նրան՝ որպես «երազանքի» էժանագին հաշվեհարդարի զոհ։ Այս դրվագում ամենազզվելին այն էր, որ Ալեկոյին կառավարության գրասենյակի մոտ ծեծող ոստիկանները իրական հանցագործների պես էին գործում։ Հանցավոր ռեժիմն անպայման կավարտվի»,- գրել է Սաակաշվիլին։