Միխեիլ Սաակաշվիլին ձայնային հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ ձայնային հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:
Ինչպես ասում է Սաակաշվիլին, նրան կարող են ձերբակալել, սակայն նա կոչ է անում ժողովրդին պայքարել մինչեւ վերջ:
«Հնարավոր է, որ ինձ այժմ ձերբակալեն Թբիլիսիում, բայց իմացեք, որ մենք պայքարում ենք մինչև վերջ: Վաղը մենք բոլորս կհավաքվենք, շատ մարդիկ դուրս կգան փողոց եւ մենք կհաղթենք այս ընտրություններում», – ասել է Միխեիլ Սաակաշվիլին: