Միխեիլ Սաակաշվիլին դիմում է Պետրո Պորոշենկոյին - Եթե դուք չեք վախենում վերադարձրեք անձնագիրս
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում Պետրո Պորոշենկոյին, մինչ ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վերադարձնի անձնագիրը:
Նրա խոսքով, ՈՒկրաինայի դատարանում նրա գործը ձգձգվում է միտումնավոր, քանզի նա չկարողանա դիմել Ստրասբուրգի դատարանին:
«Պորոշենկոյի վարչակազմի ազդեցության պատճառով, իմ գործը մինչև հիմա ընթանում է ՈՒկրաինայի դատարանում: Դատարանները չեն ընդունում որոշում: Չեն ցանկանում, որ գնամ Ստրասբուրգ, քանզի եվրոպական դատարանը կվերականգնի իմ քաղաքացիությունը: Եթե դուք չեք վախենում և իսկապես ասում եք, որ փոխվել եք, ապա հնարավորություն ունեք օրենքի շրջանակներում վերականգնել իմ քաղաքացիությունը: Տալիս եմ ձեզ 24 ժամ ժամանակ»,-հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: