Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանում արդարադատություն է սպասվում. Էկա Բեսելիա
Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանում արդարադատություն է սպասվում. Էկա Բեսելիա

Խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան հայտարարում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանում արդարադատություն է սպասվում: Բեսելիան այս մասին հայտարարել է Սաակաշվիլու կողմից տարածված տեսաուղերձը մեկնաբանելիս:

«Եթե Սաակաշվիլին որոշի վերադառնալ երկիր, նա չի խուսափի արդարադատությունից: Երկրի նախկին նախագահը եթե գիտակցում է որևէ պատասխանատվություն, ապա դա նկատի ունի սեփական երկրի օրենքների նկատմամբ հարգանք»,- հայտարարել է Էկա Բեսելիան:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տարածել է տեսաուղերձ, որտեղ հայտարարում է, որ կվերադառնա Վրաստան և իր թիմի հետ միասին կիրականացնի բոլոր ծրագրերը: