Միխեիլ Սաակաշվիլիին «Վիվամեդ» կլինիկայից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ
Միխեիլ Սաակաշվիլիին «Վիվամեդ» կլինիկայից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին տեղափոխվել է «ՎիվաՄեդ» կլինիկայից N12 քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին տեղեկացնում է հատուկ քրեակատարողական ծառայությունը։

«Ինչպես հայտնի է հանրությանը, դատապարտյալ Միխեիլ Սահակաշվիլին 2022 թվականի մայիսի 12-ին տեղափոխվել էր «ՎիվաՄեդ» կլինիկա՝ ստացիոնար բժշկական ծառայություն ստանալու նպատակով, որտեղ մինչ այժմ գտնվում էր և ստանում համապատասխան բուժօգնություն։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քաղաքացիական հիվանդանոցից հիվանդի վերադարձը քրեակատարողական հիմնարկ իրականացվում է նրա առողջական վիճակի հիման վրա, բուժող բժշկի որոշմամբ։

Քանի որ դատապարտյալ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը գնահատվում է բավարար և նրան այլևս անհրաժեշտ չէ ստացիոնար բուժում, նա դուրս է գրվել քաղաքացիական հատվածի կլինիկայից և վերադարձվել է N12 քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժը կշարունակի կրել ընդհանուր պայմաններով», — ասված է հատուկ քրեակատարողական ծառայության տարածած հայտարարության մեջ։