Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքն կարևոր է, սակայն որոշիչ չէ. Թամար Կորձաիա
Միխեիլ Սաակաշվիլին այս դաշինքի վարչապետի թեկնածուն էր, որտեղ մենք բոլորս միավորված էինք: Իհարկե, նրա կարծիքը կարևոր է, բայց ոչ որոշիչ: Որոշիչ է դաշինքի կարծիքը, – այս մասին հայտարարել է «Հանրապետական» կուսակցության անդամ, Թամար Կորձաիան:
Նրա խոսքով, նա պատրաստվում է խորհրդարան մտնել այն բանից հետո, երբ «Ազգային շարժումը» ստորագրի համաձայնագիրը:
«Ես հայտարարել եմ, թե երբ եմ սկսելու աշխատել որպես պատգամավոր: Երբ ընդդիմությունը ստորագրի, մտնելու կամ չմտնելու հարցը կորոշվի: Ես բազմիցս ասել եմ, որ երբ Մելիան դուրս գա և ստորագրի համաձայնագիրը, այդ ժամանակ ես կմտնեմ խորհրդարան: Ես սպասում եմ մեր դաշինքի կայացրած վերջնական որոշմանը: Նրանք տարբեր դիրքորոշումներ ունեն, կարծում եմ, մենք դեռ պետք է ժամանակ տանք, ապա որոշում կայացնենք: Միխեիլ Սաակաշվիլին այս դաշինքի վարչապետի թեկնածուն էր, որտեղ մենք բոլորս միավորված էինք: Իհարկե, նրա կարծիքը կարևոր է, բայց ոչ որոշիչ: որոշիչ է դաշինքի կարծիքը: Միխեիլ Սաակաշվիլին ողջամիտ հայտարարություն արեց, որ նրանք պետք է մտնեն, ուստի պետք է սպասել», – հայտարարել է Կորձաիան:
Հիշեցնենք, «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան, կուսակցության անդամների հետ միասին մեկնել է Կիև, հանդիպելու Միխեիլ Սաակաշվիլիի հետ: