Միխեիլ Սաակաշվիլի. Վրաստանի բոլոր բանտերը կառուցվել են այդ 9 տարիների ընթացքում՝ փոխարինելով աղետալի խորհրդային բանտերը, և այդ ժամանակից ի վեր չեն վերանորոգվել կամ արդիականացվել
Միխեիլ Սաակաշվիլի. Վրաստանի բոլոր բանտերը կառուցվել են այդ 9 տարիների ընթացքում՝ փոխարինելով աղետալի խորհրդային բանտերը, և այդ ժամանակից ի վեր չեն վերանորոգվել կամ արդիականացվել

«Եղել է մի ժամանակ, երբ քաղաքական գործիչներն արտաքինից սպեկուլացնում էին բանտում նկարահանված կադրերով, հիմա արդեն այլ քաղաքական գործիչներ են բանտում և հենց այնտեղից հաղորդում են իրական վիճակի մասին։ Այսքան բարձր ինտելեկտուալ կազմ Վրաստանի բանտերում 1937 թվականից ի վեր չի եղել», – այս մասին գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում։

Ինչպես գրում է Սաակաշվիլին, «այդ իսկ պատճառով էլ նրանք բարձրացնում են ձայնը և բողոքում պայմանների դեմ»։

«Հիմա բանտում միասին են աշխարհահռչակ օպերային երգիչն ու ամբողջ աշխարհում հայտնի քաղաքական գործիչը, այստեղ են գրողներ և պոետներ, գործարարներ և ապագա նախագահներ, նախարարներ, նոր սերնդի գիտնականներ։ Եղել են նաև ճանաչված բժիշկներ։ Մտածեցի՝ միայն տիեզերագնացներ ենք պակասում, և գուցե հասցնենք մեր ձայնը վերևում գտնվողին, որ մեկ տիեզերագնաց էլ առևանգի ու մեզ մոտ նստեցնի, որովհետև ձանձրացել ենք։ Ավելի լուրջ ասած՝ այսօր Վրաստանի բանտերում երկու անգամ ավելի շատ կալանավոր կա, քան իմ նախագահության ժամանակ։ Բոլոր քրեակատարողական հիմնարկները կառուցվել են այն 9 տարվա ընթացքում՝ սովետական աղետալի բանտերի փոխարեն, և այդ պահից ի վեր ոչ վերանորոգվել են, ոչ արդիականացվել», – գրում է Միխեիլ Սաակաշվիլին։