Միխեիլ Սաակաշվիլի. Որպես նեպալցի երեխայի հայր, ես շարունակում եմ հետևել այս երկրում տեղի ունեցող իրադարձություններին, և Վրաստանում հետհեղափոխական անկարգություններ չեն լինի
Նեպալում կառավարության տապալումից հետո տեղի ունեցած անկարգությունները պայմանավորված էին նրանով, որ այնտեղ բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները, վարկաբեկված էին, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանում որևէ հետհեղափոխական անկարգություն չի լինի։
«Ես, որպես նեպալցի որդու հայր (իմ Նիկուշան ժամանակավորապես ապրում է Նեպալում), շարունակում եմ հետևել այդ երկրի իրադարձություններին։ Նեպալում կառավարության տապալմանը անկարգություններ հետևեցին հենց այն պատճառով, որ այնտեղ բոլորը՝ այդ թվում ընդդիմադիր քաղաքական գործիչները, վարկաբեկված էին։ Նույնը փորձում է այստեղ իրականացնել ռուսական բանդիտական սինդիկատը, որը պատերազմ է հայտարարել վրաց ժողովրդին։ Բարեբախտաբար, նրանց դա չի հաջողվել։ Իրենք ամբողջությամբ վարկաբեկված են, իսկ այն քաղաքական գործիչները, որոնք չմիացան նրանց խաղին, այժմ վայելում են առավել մեծ աջակցություն, քան երբևէ։ Հենց այդ պատճառով էլ ձերբակալեցին Խաբեին և մյուսներին։ Դրա համար էլ այստեղ որևէ հետհեղափոխական անկարգություն չի լինի։ Մենք գիտենք, թե ինչպես պետք է արագ գործենք՝ ժողովրդավարությունը վերականգնելու և ցանկացած սադրանքից խուսափելու համար այն բանից հետո, երբ «քոցեբի»-ն հեռանան», – գրել է Միխեիլ Սահակաշվիլին։