Միխեիլ Սաակաշվիլի. Սա իմ Բաթումին է, ես այն շատ էի կարոտել, այսօր իմ երազանքն իրականանում է
Միխեիլ Սաակաշվիլի. Սա իմ Բաթումին է, ես այն շատ էի կարոտել, այսօր իմ երազանքն իրականանում է

Սա իմ Բաթումին է, ես այն շատ էի կարոտել, այսօր իմ երազանքն իրականանում է, – ասել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

Նրա խոսքով, ինքը Վրաստանում է:

«Սա իմ Բաթումին է: Մենք պետք է բոլորս ընտրություններին գնանք, քվեարկենք «Ազգային շարժման» օգտին, ոչ մի դեպքում ո՛չ Իվանիշվիլիին, ո՛չ Գախարիային, ո՛չ էլ արբանյակներին, եթե ձեզ դուր չի գալիս «Ազգային շարժումը», քվեարկեք համեմատաբար ազնիվ փոքր կուսակցությունների օգտին: Սա պետք է լիներ իմ Բաթումիի Ամերիկյան տեխնոլոգիական համալսարանը, որը ոչնչացվեց: Այսօր մենք կունենայինք պատվաստանյութ, ոչ կովիդով կվարակվեինք, և ոչ էլ այդքան մարդ կմահանար: Ես շատ էի կարոտել այս վայրը: Այսօր իմ երազանքն իրականացում է», – ասել է Միխեիլ Սաակաշվիլին: