Միխեիլ Սաակաշվիլի. Ռոմանովները, ինչ որ խաբեբաներ եկան և հետո նրանցից տարածվեց կորոնավիրուսը Թբիլիսիում
Միխեիլ Սաակաշվիլի. Ռոմանովները, ինչ որ խաբեբաներ եկան և հետո նրանցից տարածվեց կորոնավիրուսը Թբիլիսիում

Առաջին անգամ կորոնավիրուսը Թբիլիսիում տարածվեց, երբ Ռոմանովները, ինչ որ խաբեբաներ եկան, փնթփնթացին և հետո նրանցից տարածվեց, հետո Բաթումի բերեցին ծանոթ-ընկերների, իրենց աղջիկներին Ռուսաստանից,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկի նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Մթավարի» հեռուստաընկերության եթերում:

Ինչպես նշել է Միխեիլ Սաակաշվիլին, ուղղակի ռուսական ագրեսիա է իրականացվել կորոնավիրուսի ճանապարհով:

«Առաջինը, ինչ արեց Թրամփը, դա փակեց Չինաստանը և ինչու փակեց, որովհետև Չինաստանը թաքցնում էր վիճակագրությունը, Ռուսաստանն էլ ավելի է թաքցնում այն, քան Չինաստանը: Այժմ նրանց գլխին փլուզվում է ամեն ինչ: Ողջ աշխարհի համար Ռուսաստանը կարմիր գոտում էր, սրանք ռուսներին բերեցին Բաթումի և ձևավորվեց առաջին օջախը: Ուղղակի ռուսական ագրեսիա է իրականացվել կորոնավիրուսի ճանապարհով»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: