Միխեիլ Սաակաշվիլի. Հոկտեմբերի 3-ի առավոտյան մենք ամբողջ Վրաստանից կշարժվենք դեպի Թբիլիսի, որպեսզի շարասյուները շատ լինեն, որպեսզի նրանք չկարողանան ինձ կանգնեցնել
Հոկտեմբերի 3-ի առավոտյան մենք ամբողջ Վրաստանից կշարժվենք դեպի Թբիլիսի, որպեսզի շարասյուները շատ լինեն, որպեսզի նրանք չկարողանան ինձ կանգնեցնել, – սոցցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Բոլորը պետք է հասկանան, որ երազանքի օգտին քվեարկելը Վրաստանի համար մահապատժի մահավճիռ կլինի: Հետեւաբար, հոկտեմբերի 2-ին մենք բոլորս պետք է գնանք ընտրությունների՝ Վրաստանը փրկելու համար: Իսկ հոկտեմբերի 3-ի առավոտյան մենք ամբողջ Վրաստանից կշարժվենք դեպի Թբիլիսի՝ ընտրությունների արդյունքները պաշտպանելու համար: Ես նույնպես կմիանամ այս շարասյուներերից մեկին:
Հետևաբար, իմ խնդրանքն է, որ շարասյուները լինեն բազմաթիվ և հզոր, որպեսզի նրանք չկարողանան կանգնեցնել ինձ: Եթե բռնատեր կառավարությանը մինչ այդ հաջողվի ինձ ձերբակալել, ապա այն պետք է ավելի ամրապնդի մեր ուժը: Երկու դեպքում էլ ես հետ չեմ կանգնի, հուսով եմ, ոչ էլ դուք», – գրել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է:
Միխեիլ Սաակաշվիլին նաեւ տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ գտնվում է Բաթումիում:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանման վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: