Միխեիլ Սաակաշվիլի. Դիմադրության շարժումը նախապատրաստություն է, այլ ոչ թե ճիչ, որ ինչ-որ բան ինքն իրեն կպատահի, դրա համար անհրաժեշտ են ռազմավարական տեսլական և մեծ քաջություն ունեցող մարդիկ
Միխեիլ Սաակաշվիլի. Դիմադրության շարժումը նախապատրաստություն է, այլ ոչ թե ճիչ, որ ինչ-որ բան ինքն իրեն կպատահի, դրա համար անհրաժեշտ են ռազմավարական տեսլական և մեծ քաջություն ունեցող մարդիկ

Դիմադրության շարժումը նախապատրաստություն է, այլ ոչ թե ճիչ, որ ինչ-որ բան ինքն իրեն կպատահի։ Դրա համար անհրաժեշտ են ռազմավարական տեսլական և մեծ քաջություն ունեցող մարդիկ,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

– «Այսօր հենց սա է կատարվում, գիտե՞ք, թե ինչպես և ինչու ստեղծվեց «Ազգային շարժումը»։ 2001 թվականին սպանվեց իմ ընկերը և շատ լավ լրագրող Գիորգի Սանայան (Վախոյի եղբայրը)։ Շատ մարդիկ դուրս եկան փողոցներ բողոքի ցույցերի և պահանջեցին Շևարդնաձեի հրաժարականը։ Դա ինքնաբուխ և անկազմակերպ բողոքի ցույց էր, որը ճնշվեց և իմաստազրկվեց 3-րդ օրը։

Այդ ժամանակ ես Լևան Բերձենիշվիլիին ասացի, որ մենք պետք է ստեղծենք ժողովրդական շարժում՝ հեղափոխություն իրականացնելու նպատակով, և այդպես ստեղծվեց Միասնական շարժումը, որն ուներ բազմաթիվ ակտիվիստներ շրջաններում, ովքեր գիտեին, որ պետք է հեղափոխություն իրականացնեն։ Մենք ստեղծեցինք դպրոց Ցխվարիճամիայում, որտեղ բոլոր ակտիվիստներին սովորեցրինք հեղափոխության մարտավարությունը։

Ես ոչ մի պատրանք չունեի, որ Շևարդնաձեն և կոռումպացված իշխանությունը կզիջեն իշխանությունը առանց հեղափոխության։ Պատարկացիշվիլին և Իվանիշվիլին արդեն պրպտում էին։ Գիա Ճանտուրիան (նավթընկերության ղեկավարը) ինքն էր ուզում փոխարինել Շևարդնաձեի ընտանիքին, բայց ընտրակեղծիքներից հետո, ինչպես և սպասվում էր, հեղափոխական սցենարը խափանեց նրանց ծրագրերը, բայց դրա համար այս դիմադրության շարժումը նախապատրաստություն է, այլ ոչ թե ճիչ, որ ինչ-որ բան ինքն իրենից կպատահի։ Դրա համար անհրաժեշտ են ռազմավարական տեսլական և մեծ քաջություն ունեցող մարդիկ», – նշում է Սաակաշվիլին։