Միխեիլ Սաակաշվիլի. Անցյալ շաբաթ ես ունեի արյան ամենավատ անալիզը, «Վիվամեդի» տեղափոխվելուց հետո
Միխեիլ Սաակաշվիլի. Անցյալ շաբաթ ես ունեի արյան ամենավատ անալիզը, «Վիվամեդի» տեղափոխվելուց հետո

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցում հրապարակում է արել:

Ինչպես գրում է Սաակաշվիլին, անցած շաբաթ նա արյան ամենավատ անալիզներն է ունեցել՝ «Վիվամեդի» տեղափոխվելուց հետո։

«Անցյալ շաբաթ ես ունեի արյան ամենավատ անալիզը, «Վիվամեդի» տեղափոխվելուց հետո։

Հենց անցած շաբաթ կլինիկայի ղեկավարությունը հաղորդագրություն է ուղարկել Ստրասբուրգ, որ բոլոր կենսական նշանները նորմալ են։ Մենք, իհարկե, այլընտրանքային անալիզներ անելու հնարավորություն չունեինք։

Ոչինչ, Ռուսաստանի փլուզման հետ մեկտեղ հաստատ կփլուզվի այս ստի մեքենան, որի զոհն եմ ես։

Ես կփորձեմ ինչ-որ կերպ ապրել մինչև այդ օրը»,- գրել է Սաակաշվիլին։